Լևերկուզենյան «Բայեր»-ի մարզական տնօերն Ռուդի Ֆյոլլերը վստահ է, որ թիմի երկրպագուները չպետք է երազեն ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի չեմպիոնի կոչումը նվաճելու մասին: Այդ մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
««Բայեր»-ը չի կարող մրցակցել «Բավարիա»-ի հետ, քանի որ վերջինից ցուցադրած խաղը կարելի է համեմատել միայն «Բարսելոնա»-ի խաղի հետ: Դա բոլորովին այլ խաղամակարդակ է»,- հայտարարել է Ֆյոլլերը:
Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի սաները «Բայեր»-ին գերազանցում են 11 միավորով: Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիա»-ին, ապա վերջինս առաջատարին զիջում է 12 միավորով:










































