Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի թաքցնում, որ գոհ է մնացել կիսապաշտպան Մարկո Ռոյսի` իր պայմանագրի ժամկետը երկարաձգելու որոշումից: Այդ մասին հայտնում է Bild-ը:
«Ես շատ ուրախ եմ, որ Մարկոն կշարունակի ելույթները մեր թիմում: Դա, իսկապես, բարդ որոշում էր: Այն ընդգծում է Ռոյսի մարդակային բարձր որակները: Թիմը նույնպես անչափ երջանիկ է. հանդերձարանում Ռոյսին դիմավորեցին ծափահարություններով:
Թե´ ես, թե´ Մարկոն վստահ ենք, որ «Բորուսիա»-ն դուրս կգա ստեղծված իրավիճակից: Մենք կանենք ամեն հնարավորը»,- ասել է Կլոպը:







































