Friday, 19 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Անին ընկերոջ խանդից սոցցանցերում տարածել է նրա ընկերուհու կեղծ պոռնո նկարները․ վերջինս ինքնասպանության փորձ է արել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակչուհի Անիի կողմից Լոռու մարզի 3 բնակչի դիմանկարներով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, անձնական արժանապատվությունը պարբերաբար նսեմացնելու ճանապարհով նրանցից մեկին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Անին 2013 թվականի փետրվարից հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություն է ունեցել Արամի հետ, ինչը հետագայում խզվել է։

Տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է ամուսնանալ մեկ այլ աղջկա հետ՝ վրեժխնդիր լինելու դրդապատճառով, Անին իր տանը, համակարգչում ֆոտոշոփ ծրագրի միջոցով, 2013 թվականի հուլիսին պոռնկագրական բնույթի նյութեր է պատրաստել այդ աղջկա դիմանկարով։

Այնուհետև դրանք տարածել է «odnoklassniki» և «Вконтакте» սոցիալական ցանցերում՝ նրա անունով իր կողմից բացված էջերի միջոցով։

Չդիմանալով նվաստացումներին՝ աղջիկը 2013 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, փորձել է ինքնասպան լինել՝ իրենց բնակարանի պատուհանից նետվելու միջոցով, ինչը նկատել է և կանխել եղբայրը:
Քննությամբ պարզվել է, որ Անին 2014 թվականի գարնանն ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություններ է ունեցել Արտյոմի հետ։ Վերջինիս հետ հարաբերությունները խզելուց հետո Անին տեղեկացել է, որ նա ցանկանում է ամուսնանալ մեկ այլ աղջկա՝ Նարինեի հետ։

Վրեժխնդիր լինելու նպատակով 2014 թվականի մայիսին ֆոտոշոփի ծրագրի միջոցով Նարինեի և նրա եղբոր դիմանկարներով Անին պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութ, ինչը տարածել է «odnoklassniki» սոցիալական ցանցում՝ Նարինեի անվամբ իր կողմից բացված էջի միջոցով։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Անիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով, 110-րդ հոդվածի 1-ին մասով և 263-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի փետրվարի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում