Իտալական «Միլան»-ի տնօրեն Ումբերտո Գանդինին հաստատել է լուրերն այն մասին, որ Մարիո Բալոտելին տեղափոխվում է «Միլան»:
««Միլան»-ը համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Բալոտելիի տրանսֆերի շուրջ: Վաղը նա բուժզննում կանցնի «Միլան»-ում: Պայմանագիրը կգործի մինչև 2017 թվականը»,- գրել է տնօրենը Twitter-ում:
Բալոտելիի տրանսֆերի դիմաց «Միլան»-ը 20 միլիոն եվրո կվճարի:








































