Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական առաջիկա ժամերին կդառնա Մախաչկալայի «Անժի»-ի ֆուտբոլիստ:
Նշվում է, որ «Անժի»-ի ղեկավարությունը պատրաստվում է եզրափակել Կակայի տրանսֆերային գործարքն արդեն այսօր: Տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ի ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարել «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կառլոսը, ով վերջին օրերին Մադրիդում է գտնվել:
Հավելենք, որ Կակայի ծառայություններով էր հետաքրքրված նաև «Միլան»-ը, սակայն տրանսֆերային գործարքն ինչ-ինչ պատճառներով չկայացավ:










































