«Լիվերպուլ»-ն ամենախոշոր հովանավորչական պայմանագիրն է ստորագրել իր ապտմության մեջ:
Անգլիական ֆուտբոլային ակումբը կհամագործակցի մարզահագուստ արտադրող New Balance ընկերության հետ, որը սկսած 2015/2016 թվականների մրցաշրջանից կարտադրի թիմի համազգեստը: «Լիվերպուլ»-ի ակումբային արտադրանքը կվաճառվի New Balance-ի` տարբեր երկրներում գտնվող շուրջ 500 խանութներում:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` «Լիվերպուլ»-ը գործարքից կստանա 300 միլիոն ֆունտ եկամուտ:









































