«Շալկե»-ն վարձակալական հիմունքներով պայմանագիր կկնքի «Լիոն»-ի բրազիլացի կիսապաշտպան Միշել Բաստոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Bild պարբերականը:
Վարձակալական պայմանագիրը նախատեսված է լինելու մեկուկես տարվա համար՝ մինչև 2014 թվականի ամառ: Գործարքը գնահատվում է մոտ երկու մլն եվրո:
Բացի այդ, գերմանական ակումբը պայմանագրի ավարտին առաջնային իրավունք կունենա խաղացողի տրանսֆերը ամբողջությամբ ձեռք բերելու համար:






































