Ուրուգվայի ազգային հավաքականի ու «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսն ամռանը կարող է «Բավարիա» տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe-ը:
Հաղորդման համաձայն՝ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված Սուարեսի ծառայություններով:
Ֆուտբոլիստի իրավունքները գնահատվում են 47 միլիոն եվրո:
Հարկ է հավելել, ու Լուիսը վերջերս նոր պայմանագիր կնքեց «մերսիսայդցիների» հետ:








































