«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը հիասթափված է «Օլդ Թրաֆորդ»-ում իր շուրջ ստեղծված իրավիճակից:
«Լուի վան Գալի փիլիսոփայություն բարդ է ինձ համար: Բայց ես շարունակում եմ աշխատել: Պետք է ջանասիրաբար աշխատեմ մարզումների ժամանակ, որպեսզի ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ ստանամ:
Ըստ էության ես եզրային պաշտպան չեմ: Ես չեմ կարող խաղալ պաշտպանության գծում: Սակայն նման իրավիճակը թույլ է տալիս ֆուտբոլիստին զարգանալ: Պարզապես, ես հաջող եմ խաղում կիսապաշտպանի կամ հարձակվողական ոճի կիսապաշտպանի գծում»,- Daily Star-ը մեջբերում է 19-ամյա Յանուզայի խոսքերը:









































