«Սպարտակ»-ի, «Մալյորկա»-ի և «Սուոնսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Միկայել Լաուդրուպը կարող է ստանձնել կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի պաշտոնը, որը թափուր է Անդոնի Սուբիսարետայի հրաժարականից հետո:
AS-ի տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկանում է այդ պաշտոնում տեսնել թիմի նախկին ֆուտբոլիստ Միկայել Լաուդրուպին, ով ներկայումս աշխատում է Քաթարի «Լեխվիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Դանիացի մասնագետը նշել է, որ չի ցանկանում միշտ միայն մարզչական գործունեությամբ զբաղվել և մտադիր է փոխել աշխատանքի բնույթը: