Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը:
«Ռոնալդուն որոշեց առաջինը ներողություն խնդրել կատարվածի համար: Նա սխալվել է և գերազանց հասկանում է դա: Նա առանց առարկությունների կկրի պատիժը: Որակազրկումը միշտ բացասական է, բայց Ռոնալդուն այս դադարը կօգտագործի մարզավիճակի բարելավման համար:
Այնպես որ, նա պատրաստ է լինելու «Ատլետիկո»-ի հետ խաղին: Ռոնալդուն ցավեր չի զգոմ ծնկի հատվածում, ֆիզիկապես լավ վիճակում է: Նա լիովին վերականգնվել է ենթածնկային հոդի վնասվածքից»,- հայտարարել է Անչելոտին:









































