Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Հայաստանի 10 ամենահարուստ մարդիկ. մամուլ

Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ: Սակայն գաղտնիք չէ նաև, որ հասարակությանը հետաքրքրում է՝ ովքե՞ր են աշխարհի և իրենց երկրի ամենահարուստ մարդիկ, և որքա՞ն է նրանց կարողությունը, գրում է «168 ժամ»-ը:

Հայաստանում նույնպես այս հարցի պատասխանը շատերը կցանկանային լսել: Սակայն Forbes-ի հայտնի վարկանիշային աղյուսակի նման որևէ հետազոտություն Հայաստանում իրականացնել հնարավոր չէ: Forbes-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա:

Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նախ՝ արժեթղթերի շուկան կայացած չէ, և երկրորդ՝ Հայաստանում ամենահարուստ մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը գրանցել երրորդ անձանց անունով: Այդ իսկ պատճառով, հավատ չի ներշնչում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և պատգամավորների կողմից լրացվող գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ամենահարուստ մարդիկ այդ ցանկում ներկայանում են՝ որպես աշխատավարձի հույսին մնացած և ունեցվածք չունեցող մարդիկ:

Չնայած պաշտոնական, հավաստի տեղեկությունների բացակայությանը՝ Հայաստանի բնակչությունը սեփական պատկերացումներն ունի մեր երկրի ամենահարուստ մարդկանց և նրանց կարողության մոտավոր չափերի մասին: Ցանկը, որը «168 ժամ»-ը ներկայացնում է, կազմված է հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա: Այսինքն՝ ստորև ներկայացվողը պարզապես արտացոլում է, թե ում է մեր հասարակությունն ընկալում՝ որպես այդպիսին:

Այս վարկանիշային աղյուսակը կազմելու համար թերթը դիմել է հայաստանյան շուրջ 70 փորձագետների, գործարարների և պաշտոնյաների՝ խնդրելով ներկայացնել իրենց կարծիքով՝ 10 ամենահարուստ մարդկանց ցանկը: Թեև մենք խոստացել էինք, որ անվանական չենք հրապարակելու, թե ով ինչպես է պատասխանել այս հարցին, այդուհանդերձ, նրանց մի մասը հրաժարվեց պատասխանել: Ոմանք նշում էին, թե ուրիշի փողերը հաշվելու ցանկություն չունեն, մյուսներն ասում էին, որ տեղեկատվության չեն տիրապետում, երրորդներն էլ պատասխանից հրաժարվում էին՝ ժամանակի սղության պատճառով:

Ինչևէ, հաջողվել է կարծիքներ հավաքել 57 անձանցից (ովքեր, ի դեպ, լավ տեղեկացված են Հայաստանի քաղաքական և տնտեսական անցուդարձից) և այդ կարծիքների հիման վրա կազմել այս ցանկը:

10 ամենահարուստ անձանց աղյուսակը կազմվել է գնահատման հետևյալ մեթոդաբանությամբ, հարցման մասնակիցներից յուրաքանչյուրի ուղարկած՝ իր կարծիքով՝ ամենահարուստ 10 անձանց ցանկում առաջին տեղում նշված գործիչը ստացել է 10 միավոր, երկրորդ տեղում նշվածը՝ 9, և այդպես շարունակ՝ մինչև 1: Ընդգծենք, որ հարցման մասնակիցներին թերթն ուղղել է միայն հարցը՝ «Ձեր կարծիքով ովքե՞ր են Հայաստանի 10 ամենահարուստ անձինք»՝ առանց տարբերակներ՝ մարդկանց անուններ առաջարկելու:

Անվիճելի առաջատարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: 57 տարբերակներից 52-ում Ռ. Քոչարյանը նշվում է՝ որպես Հայաստանի ամենահարուստ մարդ, մնացած հինգում նրան հատկացվել է երկրորդ տեղը՝ Սերժ Սարգսյանից հետո: Ըստ այդմ, նախկին նախագահը հավաքել է 565 միավոր:

Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականին «Forbes» հանդեսի հայկական տարբերակն իր առաջին և վերջին համարում ներկայացրել էր ՀՀ ամենահարուստ մարդկանց ցանկը՝ առաջին հորիզոնականում ևս ներկայացնելով Ռ. Քոչարյանին: Հայկական Forbess-ը նրա կարողությունը գնահատել էր շուրջ մեկ միլիարդ դոլար (ցանկում տեղ էին գտել նաև Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի, Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանի, Անդրանիկ Մանուկյանի անունները):

Իսկ հետո՝ 2008 թվականից հետո, մամուլում հայտնվեց ռուսական լրատվամիջոցներից մեջբերված մի հոդված, ըստ որի՝ Քոչարյանի հարստությունը գնահատվում էր մոտ 4 միլիարդ դոլար:

Միգուցե սա է պատճառը, որ հասարակական ընկալման մեջ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է:

Հարցման արդյունքներով՝ երկրորդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է (511 միավոր): 57 մասնակիցներից 12-ը Ս. Սարգսյանին համարել է Հայաստանի ամենահարուստ մարդը, 38 հոգի՝ երկրորդը, 6 հոգի Սարգսյանին հատկացրել են երրորդ հորիզոնականը, և ընդամենը 1 հոգի նրան վերագրել է 10-րդ տեղը: Նշենք, որ օրերս ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սերժ Սարգսյանի դրամական միջոցներն այս պահի դրությամբ կազմում են 108 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 267 հազար դոլար):

Ի դեպ, եթե հիմք ընդունենք պաշտոնական հայտարարագրերը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը տեղ չի գտնի ամենահարուստ պետական պաշտոնյաների անգամ TOP-20-ում: Օրինակ՝ առնվազն 27 պատգամավորներ, ըստ իրենց հայտարարագրած դրամական միջոցների, ավելի հարուստ են, քան ՀՀ գործող նախագահը:

Ցանկի երրորդ տեղում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Հարցման մասնակիցները Գ. Ծառուկյանին հիմնականում հատկացրել էին երրորդ տեղը: Նշենք, որ Գ. Ծառուկյանը՝ ըստ եկամուտների հայտարարագրի, Հայաստանի ամենահարուստ պատգամավորն է. 2012թ. նրա դրամական միջոցները կազմել էին շուրջ 60 միլիոն դոլարին համարժեք դրամ և արտարժույթ:

Ցանկի մյուս մասնակիցներն են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը, Տիգրան Սարգսյանը, Մաքսիմ Հակոբյանը և Խաչատուր Սուքիասյանը:

Նրանցից բացի, հարցման մասնակիցները Հայաստանի ամենահարուստ մարդկանց՝ իրենց կազմած տասնյակում նշել են նաև գործարար Հրանտ Վարդանյանի, գործարար Միխայիլ Բաղդասարովի, Աժ պատգամավորներ Մհեր Սեդրակյանի, Վարդան Այվազյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար (ներկայումս՝ Ուկրաինւսյում ՀՀ դեսպան) Անդրանիկ Մանուկյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և այլոց անունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում