Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն զրույց է ունեցել իր սաների հետ: Մասնագետը նշել է, որ առաջին հավաքը հիանալի ընթացք ունեցավ, և ինքը գոհ է մարզումների նկատմամբ խաղացողների վերաբերմունքից և նվաճած երկու գավաթներից:
«Յուրաքանչյուր հաղթանակ վստահություն է ներշնչում: Այնուամենայնիվ, թիմը դեռևս անելիքներ ունի: Մենք այստեղ ենք, որպեսզի մրցաշարի հաղթող դառնանք»,- նշել է Լուչեսկուն:
Մարզիչը պահանջել է, որպեսզի պաշտպաններն ավելի ուշադիր և ապահով գործեն: Իսկ հավաքի ընդհանուր նպատակը մնում է նույնը` բոլորը պետք է խաղային պրակտիկա ունենան:






































