Thursday, 23 05 2024
Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ
Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից․ այն կազմել է 14,3%
13:15
Նավթի գները նվազել են- 22-05-24
13:00
Ստեղծվել է ԵՄ դիվանագիտական ակադեմիա
Ռուսաստանում ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների

Պերմյակովի դեմքը

Երեկ Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, որտեղ դրվագ է Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցաքննությունից, որ անցկացնում են Հայաստանի քննիչները ռուսական ռազմակայանում: Պերմյակովը կասկածվում է Գյումրիում հունվարի 12-ին իսկական սպանդ իրականացնելու համար՝ գնդակահարվել է Գյումրիի մի ամբողջ ընտանիք՝ 7 զոհ:

Հայաստանի հասարակությունը առաջին անգամ է, այսպես ասած, կենդանի ռեժիմում տեսնում այդ սարսափելի հանցագործության համար կասկածվողին: Մինչ այդ հասարակությունը նրան տեսել է լուսանկարներով: Եվ երբ մարդիկ երևի արդեն սկսում էին կասկածել` կա՞ արդյոք նա ընդհանրապես, թե՞ հնարովի, մտացածին մի կերպար է, ոճրագործության և ոճրագործին ձերբակալելու տասներորդ օրը տարածվեց ուրեմն այդ տեսանյութը, իհարկե առանց ձայնի՝ չգիտես ինչու: Միևնույն ժամանակ, տեսանյութն, իհարկե, նպատակ ուներ ցույց տալու նաև, որ Հայաստանի քննիչներն իսկապես քննչական գործողություններ կատարում են նրա նկատմամբ, և այդ մասին հաղորդագրությունները գեթ խոսքեր չեն: Թեև, իհարկե, բոլորովին անհավանական չէ նաև կարճատև բեմադրության տարբերակը:

Սակայն Պերմյակովի հարցաքննության դրվագի տեսանյութը կասկածներ է խորացնում հասարակության մեջ ոչ թե նրա հանդեպ քննչական գործողությունների լիարժեքության կապակցությամբ, այլ այն կապակցությամբ, որ Պերմյակովը Գյումրիի ողբերգական դեպքի միակ կամ հիմնական դերակատարը չէ: Հասարակությունն այդ կապակցությամբ հարցեր ուներ արդեն իսկ դեպքի մանրամասներին տեղեկանալուց հետո, և այդ կասկածները խորացրեց տարածված տեսանյութը, որտեղ կասկածյալի դեմքի արտահայտությունն արտահայտում էր զարմանալի հանգստություն, մեղքի գիտակցման գրեթե կատարյալ բացակայություն:

7 մարդ, այդ թվում` քնած երեխաներ գնդակահարած ու սվինահարած մարդը ոչ միայն դեպքից տասը օր, այլ նույնիսկ տասը տարի հետո անգամ հազիվ թե կարողանա հասնել դեմքի այնպիսի հանգստության ու հանդարտության, ինչպիսին Պերմյակովի դեմքն է հարցաքննության մասին տեսանյութում: Եվ սա վերստին խորացնում է կասկածները, որ նա ընտանիքը ոչնչացրել է բացարձակապես ոչ աֆեկտի պայմաններում, այլ միանգամայն գիտակցված, սառնասրտորեն, նպատակային` լիակատար գիտակցելով, թե ինչ է անում: Կամ Ավետիսյանների ընտանիքը ոչնչացնողն իսկապես լիովին այլ անձ է եղել, և Պերմյակովն ուղղակի որպես պատասխան տվող է այս դեպքում:

Քիչ հավանական է թվում նաև ոչ ադեկվատության, այսպես ասած` մտավոր հետամնացության տարբերակը: Համենայնդեպս, կասկածյալի դեմքի արտահայտությունը նմանօրինակ եզրահանգման հիմքեր կարծես թե չէր տալիս, թեև, իհարկե, մենք խոսում ենք, այսպես ասած, սիրողական հայացքի տեսանկյունից, և նրա դեմքը պատկերող տեսագրությունը միգուցե հետաքրքիր կլիներ ենթարկել մասնագիտական հոգեբանական կամ հոգեվերլուծական դիտարկման:

Համենայնդեպս, Պերմյակովի դեմքի արտահայտությունը էլ ավելի սրեց հարցը, թե ինչու ռուսական կողմը նրա հանցագործությունից անմիջապես հետո, այն էլ ըստ էության անօրինական ճանապարհով (ռուս սահմանապահները սահմանախախտ հայտնաբերելիս պարտավոր են նրան հանձնել Հայաստանի իշխանություններին, ոչ թե ռուսական ռազմակայան) իրենց վերահսկողության տակ վերցրին Պերմյակովին և որևէ կերպ չեն ուզում նրան թողնել իրենց ենթակայությունից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում