Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Դավոսում հանդիպել է Իրաքի հյուսիսի քրդական տարածաշրջանային վարչակազմի առաջնորդ Մասուդ Բարզանիին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդիպման ժամանակ Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Իրաքի բարգավաճմանն ու կայունությանը, և ասել է, որ Անկարան էթնիկ և կրոնական հիմքի վրա քաղաքականություն չի կառուցում:
Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի իր երկխոսությունը իրաքցի քաղաքական գործիչների հետ:
Բարզանին իր հերթին ցանկություն է հայտնել զարգացնել Թուրքիայի հետ հետագա հարաբերությունները: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև սիրիացի փախստականների վիճակին վերաբերող հարցեր: