Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը:
Հունվարի 21-ին կայացան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Ռաջաբովի դեմ: Արոնյանն իր ակտիվում 4.5 միավոր է գրանցել և զբաղեցնում է 10-րդ տեղը:
Հունվարի 22-ը Վեյկ ան Զեեում վերջին հանգստյան օրն է: Հունվարի 23-ին կկայանան 11-րդ տուրի պարտիաները, որի շրջանակներում հայ գրոսմայստերը կմրցակցի Վասիլի Իվանչուկի դեմ: Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով:
Հավելենք, որ մրցաշարը բաղկացած է 13 տուրից: Այն կավարտվի հունվարի 25-ին:







































