«Մանչեսթեր Յունայթեդ»-ն 80 մլն եվրո է առաջարկել Թուրինի «Յուվենտուս»-ին՝ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի դիմաց:
Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն իսկ հանդիպել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով մեկնել է Թուրին՝ «Յուվենտուս»-ի մարզաբազա: Այս մասին տեղեկացնում է La Stampa-ն:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն:









































