Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, այսօր՝ հունվարի 22-ին, կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլը կերկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի հետ:
Ըստ նոր պայմանագրի՝ Կառլեսը կխաղա «Բարսելոնա»-ում մինչև 2016 թվականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց պայմանագրերն են թարմացրել Մեսսին ու Չավին:










































