Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժուան Լապորտան հայտարարել է, որ իր ղեկավարման ժամանակ «Բարսա»-ն հնարավորություն է ունեցել գնելու Կակայի ու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքները: Հիշեցնենք, որ երկու խաղացողներն էլ պաշտպանում են «Արքայական ակումբի» գույները:
Կական «Միլան»-ից «Ռեալ» տեղափոխվեց: Մինչև այդ Ռոնալդուն իր հերթին հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
««Միլան»-ը մեզ առաջարկեց փոխանակության գնալ. Կական՝ «Բարսելոնա», Ռոնալդինյոն՝ «Միլան»: Վերջինս մեր ուրախությունն ու ժպիտն էր, այդ իսկ պատճառով հրաժարվեցինք: Այս տարբերակն ինձ անձամբ Բեռլուսկոնին է առաջարկել: Նա փոքր-ինչ կատակով էր ասում, բայց միևնույն ժամանակ՝ լուրջ: Արդյունքում Կական «Ռեալ» տեղափոխվեց, որտեղ նրան բախտն այդքան էլ չժպտաց»,- ասել է Լապորտան:
Ռոնալդուի վերաբերյալ Ժուանն ավելացրել է. «Ռոնալդուի գործակալը մեզ առաջարկեց ձեռք բերել նրա տրանսֆերը նույնիսկ ավելի ցածր գնով, քան անգլիացիները: Այդ ժամանակ մենք փորձում էինք ձեռք բերել Մարկեսին ու Ռոնալդինյոյին, հետևաբար չէինք կարող այդքան շատ գումար ծախսել»:










































