«Բարսելոնա»-ն արդեն կողմնորոշվել է այն դարպասապահների ցանկի հարցում, ովքեր կարող են փոխարինել Վիկտոր Վալդեսին, ով որոշել է նոր պայմանագիր չկնքել ակումբի հետ:
Այդ դարպասապահներն են Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Վիսենտե Գուաիտան («Վալենսիա»), Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բորուսիա Մ.»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Մարտեն Ստեկելենբուրգը («Ռոմա») ու Տիբո Կուրտուան («Ատլետիկո», պատկանում է «Չելսի»-ին), հայտնում է Sport.es-ը:
Հավելենք, որ Վալդեսի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականի ամռանը:









































