Խորվաթիայի հավաքականի ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մեկնաբանել է Ա Սերիայի 16-րդ տուրում «Լացիո»-ի դարպասը խփած գոլը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Մի շարք գեղեցիկ գոլեր եմ խփել, բայց դա կարիերայիս լավագույն գոլն էր: Ամեն դեպքում, արդյունքից հիասթափված եմ:
Գործած սխալների արդյունքում կորցրինք մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքը բարելավելու հնարավորությունը: «Ինտեր»-ը չի կարող գոհ լինել ոչ-ոքիից»,- Կովաչիչի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:








































