Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը: A մրցաշարում այսօր տեղի է ունենում 5-րդ տուրը:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցն էր Իվան Սոկոլովը: Մեր շախմատիստին հաջողվեց սևերով առավելության հասնել սպիտակներով հանդես եկող մրցակցի նկատմամբ:
Պարտիան ավարտվեց 24-րդ քայլին:
Նշենք, որ հինգ տուրից հետո Արոնյանը 2.5 միավոր ունի:



































