Հայտնի ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը զրկվեց Սիդնեյի 2000 թվականի Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալից:
Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել զրկել Արմսթրոնգին բրոնզե մեդալից: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը:
Ավելի վաղ Արմսթրոնգը զրկվեց նաև «Տուր դե Ֆրանսի» հաղթողի յոթ կոչումից:
Հիշեցնենք, որ ամերիկացի մարզիկը մեղադրվում է թմրանյութերի տարածման մեջ, իսկ օրերս էլ խոստովանեց, որ արգելված խթանիչներ է օգտագործել:









































