Թուրքիան արգելափակել է իսրայելական ռեժիմի և Կիպրոսի Հանրապետության միջնորդությունները` մուտք գործելու Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալություն (IRENA): Գործակալությունը զբաղվում է էկոլոգիական էներգետիկ նախագծերի խթանմամբ: Այս մասին հայտնում է Todays Zaman-ը:
Աբու Դաբիում կայացած կոնֆերանսում Թուրքիան ներկայացնող էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ աջակցել իր մեկուսացմանն ուղղված դիրքորոշումը, այդ իսկ պատճառով դեմ է միջազգային կազմակերպություններում իսրայելական ռեժիմի և «հունական» Կիպրոսի անդամակցությանը:









































