Friday, 19 06 2026
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

«Հարավային հոսքի» համար խողովակների մատակարարումները սառեցվել են. ԶԼՄ-ներ

South Stream Transportation նախագծային ընկերությունը խողովակ արտադրող ընկերություններին տեղեկացրել է «Հարավային հոսքի» շինարարության համար մատակարարումների դադարեցման մասին: Այս մասին ուրբաթ օրը գրում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով South Stream-ի կապալառուների շրջանում և «Գազպրոմի» կառույցներից մեկում աղբյուրներին:

Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը, այդ թվում նաև ԵՄ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Ավելի ուշ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հաստատեց, որ «Հարավային հոսք» նախագիծը փակ է:

Դեկտեմբերի սկզբին South Stream-ը հետաձգել է իտալական Saipem-ի հետ պայմանագրով՝ Castoro Sei խողովակադիր նավի փոխադրումը, իսկ այժմ սառեցրել է խողովակների և շինանյութերի պատվերները՝ ասում է նախագծին մասնակցող խողովակ արտադրող ընկերություններից մեկին մոտ աղբյուրը: Որոշումն ընդունել են նախագծային ընկերության բաժնետերերը («Գազպրոմ», Eni, Wintershall և EdF) երկուշաբթի օրը, իսկ արդեն հինգշաբթի օրը խողովակ արտադրող ընկերությունները և այլ կապալառուներ ծանուցում են ստացել սառեցման մասին:

«Հարավային հոսքի» առաջին հոսքագծի կառուցման համար պահանջվել է 680 հազար տոննա խողովակ: Միավորված մետալուրգիական ընկերության և Europipe-ի ներկայացուցիչները չգիտեն պայմանագրերի սառեցման մասին: Նրանք նշել են, որ առաջին հոսքագծի մատակարարումները շարունակվում են: Ապրանքի համար վճարվում է այն ժամանակ, երբ այն հասնում է Բուլղարիայի ափ:

«Սևերստալի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանությունից: «Գազպրոմի» կառույցներից մեկին մոտ աղբյուրը հաստատել է, որ խողովակ արտադրող ընկերություններն արդեն ծանուցվել են սառեցման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում