Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինը խոսել է թիմի առաջիկա նպատակների մասին:
«Ֆուտբոլում միշտ էլ հայտնվում է ռևանշի հնարավորություն, այդ իսկ պատճառով մենք կանենք ամեն բան, որպեսզի դուրս գանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտությունն արդեն անցյալում է, այժմ մեզ համար դա այդքան էլ ցավալի չէ: Ես, ինչպես և բոլորը, չեմ սիրում պարտվել: Կարծում եմ, որ մենք պատմական հաղթանակներ ենք տոնելու:
ՉԼ-ի եզրափակչից հետո ես հպարտություն էի զգում: Նույնիսկ այսօր մենք հպարտանում ենք մեր` անցյալում կերտած պատմությունով»,- Գոդինի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:









































