«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ զարմացած է Պեպ Գվարդիոլայի` «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնելու որոշումից:
«Նա ընտրեց «Բավարիա»-ն, և դա ինձ համար անակնկալ էր: Սակայն միայն Պեպը կարող է բացատրել իր ընտրությունը:
Այսպիսով` դուք տեսնում եք, որ մենք պետք է գերազանց խաղ ցուցադրենք Չեմպիոնների Լիգայում, քանի որ մեր դեմ հանդես են գալու 2 մարզիչներ»,- բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են Վենգերին:







































