«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան արժանացել է արգենտինացի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ով հանդես է գալիս արտասահմանում: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
26-ամյա կիսապաշտպանն օգնել է իր նախկին թիմին` Մադրիդի «Ռեալ»-ին նվաճել Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը, իսկ Արգենտինայի հավաքականին` հասնել աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ, որը նա բաց է թողել վնասվածքի պատճառով:
Արգենտինայում խաղացող ֆուտբոլիստի շրջանում մրցանակին արժանացել է «Վելես Սարսֆիլդ»-ի հարձակվող Լուկաս Պրատոն: Քվեարկությանը մասնակցել են երկրի մարզական լրագրողները:









































