Sky Italia-ն տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որն ամռանն ստանձնելու է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը, կարող էր ավելի բարձր աշխատավարձ ստանալ «Չելսի»-ն կամ «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելու համաձայնություն տալու դեպքում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան պայմանագիր ստորագրեց Մյունխենի «Բավարիա»-ի հետ մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:








































