«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է թիմի ֆուտբոլիստներ Նեմանյա Վիդիչի ու Էշլի Յանգի առողջական վիճակի մասին, ովքեր վնասվածք էին ստացել: Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում կայացած «Լիվերպուլ»-ի դեմ խաղում:
«Վիդիչը ոչ թե ծնկի վնասվածք, այլ ուղեղի ցնցում էր ստացել, սակայն արդեն վերականգնվել է: Նա ընդհանուր խմբի հետ մասնակցեց երեկվա մարզմանը:
Յանգը նույնպես լուրջ վնասվածք չի ստացել, չնայած, որ ծանր հարված էր ստացել ծնկին: Նա շարք կվերադառնա հաջորդ շաբաթ»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































