«Միլան»-ը պատրաստ է իր տրանսֆերային քաղաքականությունում բացառություն անել ու պայմանագիր կնքել «ԼԱ Գելաքսի»-ի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմի հետ:
«Ռոսոներիները» այս մրցաշրջանում իրենց համար ուղի էին ընտրել երիտասարդ խաղացողներով թիմը համալրելը, սակայն հիմա ակումբի ղեկավարությունը դիտարկում է 37-ամյա Բեքհեմին թիմ վերադարձնելու հավանականությունը: Այդ մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Mediaset-ին:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Բեքհեմն արդեն հասցրել է խաղալ «Միլան»-ում վարձակալական հիմունքներով:
Հավելենք, որ MLS-ի արդեն ավարտված մրցաշրջանում Բեքհեմը մասնակցել է 30 խաղի՝ դառնալով 7 գոլի հեղինակ:








































