Life Sports-ը գրում է, որ «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում:
Հաղորդման համաձայն՝ անգլիական թիմն արդեն պաշտոնական առաջարկ է արել՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնելու համար:
Ըստ երևույթին՝ «քաղաքաբնակները» ցանկանում են, ձեռք բերելով Հալկի տրանսֆերը, համարժեք փոխարինող ունենալ Մարիո Բալոտելիին:






































