Asyaport Միջերկրածովյան խոշորագույն նավահանգստի շինարարությունը կավարտվի 10 ամսից,- հաղորդում է MK Turkey-ը:
Թեքիրդագ քաղաքում տեղակայված նավահանգիստը, որը գտնվում է Ստամբուլից 100 կմ արևմուտք, առաջին բեռնարկղատարը կընդունի 2013 թ. հոկտեմբերի 29-ին: Asyaport-ի շինարարությունը, որը նախատեսված է տարեկան 2.5 միլիոն բեռնարկղատարերի ընդունման և ուղարկման համար, սկսվել է 2009 թ.: Ակնկալվում է, որ մինչև 2016 թ. նավահանգիստը կաշխատի ողջ հզորությամբ: Տվյալ նախագծի ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 450 միլիոն դոլար:
Asyaport-ն, ընդհանուր առմամբ, կստեղծի 5000 նոր աշխատատեղ, որից 1200-ը կբացվի հենց նավահանգստում: Ակնկալվում է, որ, բացի Թեքիրդագի 1500 գործարաններից, նավահանգստի ծառայություններից կօտվեն նաև Ստամբուլի և Բուրսայի հաճախորդները: Այսպիսով, էականորեն կփոքրանա Բոսֆորի նեղուցի և համապատասխան նավահանգիստների ծանրաբեռնվածությունը:
Նշենք, որ Թուրքիան մինչև 2023 թ. ձգտում է արտահանման մակարդակը հասցնել մինչև 500 միլիարդ դոլարի, և Asyaport-ը պետք է նպաստի այս նպատակի իրականացմանը:









































