ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ իր ապագան տեսնում է մարզական հեռուստատեսությունում:
«ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ես կարող եմ ֆուտբոլային հանդիպումներ մեկնաբանել, բայց ես այդ դեպքում չեմ ասի.«Նա փոխանցում է գնդակը աջ, ձախ…»: Ցանկացածն էլ դա կարող է անել: Ես հեռուստադիտողի ուշադրությունը կսևեռեի դեպի խաղացողների տակտիկական ու տեխնիկական գործողությունները:
Վատ չէր լինի, եթե Պլատինին գլխավորեր ՖԻՖԱ-ն: Վստահ չեմ, որ նա կցանկանա զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ նա ոչինչ չի հայտարարել այդ առումով: Բայց նա կարող էր լինել, կլիներ ու պետք է լինի շատ լավ նախագահ ՖԻՖԱ-ի համար», – Բլատերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:



































