Եզրային մրցավար Ջոն Բրուքսը հեռացվել է մրցավարական աշխատանքից Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի «Վեսթ Բրոմվիչ»-«ՔՊՌ» խաղում:
Հիշեցնենք, որ մրցավարը «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից հետո «Սիթի»-ի խաղացողների կոչ էր արել շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին, ովքեր 62 ֆունտ էին վճարել խաղին ներկա լինելու համար:
Այս ամենը ֆիքսել էին տեսախցիկները, ու մրցավարը պատժվեց համապատասխան մրցավարական կոմիտեի կողմից:
Բրուքսի փոխարեն խաղը կսպասարկի Դեյվ Բրայանը, հայտնում է The Guardian-ը:









































