«Պալերմո»-ի ծագող աստղ, արգենտինացի 21-ամյա հարձակվող Պաոլո Դիբալան խոստովանել է, որ դեմ չի լինի տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
«Չեմ կարող հերքել, որ «Արսենալ» տեղափոխությունը կարիերայի լավ շարունակություն կլինի: Այժմ ես մտածում եմ «Պալերմո»-ում ելույթներիս մասին, բայց ոչինչ չեմ կարող բացառել»,- Դիբալայի խոսքերը մեջբերում է Ibitimes-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Դիբալային հրավիրել է ազգային թիմ: Վերջինս մերժել է հրավերը, քանի որ ցանկանում է ընդգրկվել Արգենտինայի հավաքականի կազմում:









































