Ձմեռային Փառատոն Հայաստանը հունվարի 13-ին ամփոփել է դեկտեմբերի 22-ից Ազատության հրապարակում Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ անցկացվող Ամանորի բազմազան միջոցառումները:
Արդեն վեցերորդ տարին անցկացվող Ձմեռային փառատոնր սկսվեց ավանդական Ձմեռային շքերթով Կաղանդ պապի առաջնորդությամբ և ավելի քան հարյուր հիսուն մասնակիցներով երաժշտական խմբեր, պարախմբեր և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարներ:
Փառատոնի օրերին Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառումներին, խաղերին ու մրցույթներին ամեն օր մասնակցել են հարյուրավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ և ծնողներ, ինչպես նաև այցելուներ արտասահմանից: Փառատոնի հյուրերին ողջունում և իր տանը հեքիաթասացությամբ հյուրրնկալում Էր Կաղանդ պապը: Փառատոնի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկին Ձմեռ պապերի մրցավազքին մասնակցեցին ավելի քան ութսուն ձմեռ պապեր, ովքեր իրենց ուժերր փորձեցին վազքում:
Անցկացվել են առցանց «Գուշակիր ֆիլմը» մրցույթր յոթանասուն հոգու մասնակցությամբ, ինչպես նաև բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթր, որին ներկայացված ինր տոնածառերից ժյուրին ընտրեց հաղթողին:
Ձմեռային փառատոնը նշանավորվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ Կաղանդ պապի մասին պատմող հեքիաթի քառալեզու հրատարակությամբ:
Նոր ձևավորմամբ հայերեն վերատպվել է «Կաղանդ պապ. վերադարձ Ռիգելից» հեքիաթը, որը թարգմանվեց և տպագրվեց նաև ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: հայկական Կաղանդի ու Ամանորի ավանդույթների մասին պատմող հեքիաթն այժմ հասանելի Է թե’ Հայաստանի, թե’ սփյուռքի և արտերկրի մանուկների համար:
Ձմեռային Փառատոն Հայաստանն ակնկալում Է հաջորդ տարի ևս նոր գույներ ու աշխուժություն հաղորդել ձմռանր ինչպես Երևանում, այնպես Էլ քաղաքի սահմաններից դուրս:









































