Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան վստահ է, որ իր թիմը կկարողանա միավորներ խլել կատալոնական «Բարսելոնա»-ից, հաղորդում է Reuters-ը:
«Սա շատ կարևոր հանդիպում է և ես կարծում եմ, որ մենք կկարողանանք միավորներ խլել մրցակցից: Ըստ իս` մենք կարող ենք նաև հաղթել «Բարսելոնա»-ին:
Ուրախ եմ, որ այդ հանդիպմանը կկարողանա մասնակցել Մարկո Վերատին»,- հայտարարել է Սիլվան:









































