Ծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսի հետ, եթե չկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել անպարտելի Բրայան Ջենինգսի հետ: Այդ մասին հայտնում է Fightnews-ը:
Հիշեցնենք, որ Կլիչկոն մտադիր է հաջորդ մենամարտն անցկացնել 2015 թվականի սկզբին: Մենամարտը կայանալու է Նյու Յորքում:
Հավելենք, որ 2008 թվականից ի վեր ուկրաինացի բռնցքամարտիկն առաջին անգամ է մենամարտելու ԱՄՆ-ում:









































