Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը խոսել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության մասին: Ֆուտբոլիստը, խոսելով Կասիլյասի՝ լավագույն հավաքականում հայտնվելու մասին, ասել է, որ Իկերն արժանի է դրան իր երկար տարիների վաստակով:
«Ես բաց եմ թողել «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը, քանի որ այնտեղ քիչ է խոսվում Անգլիայի Պրեմիեր Լիգայի մասին: Լսել եմ Մեսսիի կոստյումի մասին: Նա կարող է անել այն, ինչ ուզում է, նույնիսկ կարող է մերկ դուրս գալ. դրա իրավունքն ունի»,- ասել է Ջո Հարթը:








































