«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոն հայտարարեց, որ հաճույքով կվերադառնար Գերմանիայի Բունդեսլիգա: Հիշեցնենք, որ բոսնիացի հարձակվողը «Սիթի» տեղափոխվեց 2011թ.՝ «Վոլֆսբուրգ»-ից:
«Շատ եմ սիրում Բունդեսլիգան և հաճույքով կվերադառնայի Գերմանիա: Իհարկե, գերմանական որևէ ակումբից ներկայումս առաջարկ չունեմ»,- հայտարարեց Ձոկոն:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջձանում Ձեկոն «քաղաքայիններ»-ի կազմում 19 խաղ է անցկացրել, սակայն հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել 8 անգամ: Ձեկոն հեղինակել է 10 գոլ:









































