Իտալական «Նապոլի»-ն կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, վստահեցնում են իսպանական լրատվամիջոցները:
Մասկերանոն երջանիկ է իր ներկայիս ակումբում, սակայն կցանկանար փորձել իր ուժերն Իտալիայի առաջնությունում:
Վերջինիս որոշման վրա կարող էր ազդել «Նապոլի»-ի գլխավոր մարզչի` Ռաֆա Բենիտեսի խոսքերը:
Հաղորդվում է, որ Բենիտեսը լավ հարաբերություններ ունի արգենտինացի կիսապաշտպանի հետ:








































