Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում Թայսոն Ֆյուրին տեխնիկական նոկաուտով հաղթել է իր հայրենակից Դերեք Չիսորային ու դարձել WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ: Գոտին պատկանում է Վլադիմիր Կլիչկոյին:
«Կլիչկո, գալիս եմ քո հետևից, փոքրիկս: Չընկրկել ու չհանձնվել: Ոչ մի գերծանր քաշային չէր կարող Չիսորայի հետ մենամարտել այնպես, ինչպես ես:
Նա արժանի դիմադրություն ցույց կտար ցանկացած բռնցքամարտիկի: Ես շատ հարվածներ չստացա: Շատ հպարտ եմ իմ ելույթով»,- Ֆյուրիի խոսքերը մեջբերում է ESPN-ը:









































