Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ն Իսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրում արտագնա խաղում 1:2 հաշվով առավելության է հասել «Մալագա»-ի նկատմամբ:
Այսպիսով` մադրիդյան ակումբն անընդմեջ հաղթանակների թիվը հասցրել է 16-ի` սահմանելով նոր ռեկորդ 112-ամյա պատմության մեջ:
Հավելենք, որ «Ռեալ»-ը վաստակած 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնա»-ին գերազանցում է 5 միավորով: Կատալոնական ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել:









































