Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավար կազմի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային:
«Մտադիր ենք նոր պայմանագիր առաջարկել նրան: Կանենք հնարավորը, որ Գվարդիոլան «Բավարիա»-ում աշխատի հնարավորինս երկար»,- ընդգծել է Ռումենիգեն:
Գվարդիոլան «Բավարիա»-ն գլխավորել է 2013թ. ամռանը: Հավելենք, որ Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիա»-ն 0:1 հաշվով հաղթեց «Հերտա»-ին ու վաստակած 33 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:









































