«Անժի»-ի պաշտպան Քրիստոֆեր Սամբայի կարծիքով` ռասիզմը շատ լուրջ խնդիր է ժամանակակից ֆուտբոլում: Սամբան աջակցություն է հայտնել «Միլան»-ի ֆուտբոլիստներին, ովքեր ընդհատել էին «Պրո Պատրիա»-ի դեմ ընկերական հանդիպումը` երկրպագուների ռասիստական դրսևորումների պատճառով:
«Ռասիզմը սպանում է ֆուտբոլը: Ես հիացած եմ Բոատենգի և նրա խաղընկերների գործողություններով: Այն, ինչ երգում էին երկրպագուներն այդ հանդիպման ժամանակ, խայտառակություն էր: Խաղացողները միշտ չեն կողմնորոշվում, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակում: Ես էլ եմ ռասիզմի զոհ դարձել «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում: Խնդիրը շատ լուրջ է»,- նշել է ֆուտբոլիստը:








































