Chess-news. ru-ն հայտնում է, որ Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկած Tata Steel Chess մրցաշարի բացման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո կայացել է վիճակահանությունը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը կլինի հոլանդացի շախմատիստ Լյուկ վան Վիլին: Մրցաշարի առաջին տուրի A խմբի մրցավեճի զույգերն են`
Արոնյան – վան Վիլի
Կառլսեն – Կարուանա
Հարիկրիշնա – Գիրի
Անանդ – Նակամուրա
Սոկոլով – Վան Հաո
Լեկո – Լ’ամի
Կարյակին – Հոու Յիֆան
Սերգեյ Մովսիսյանը հանդես կգա B խմբում: Առաջին տուրում հայ շախմատիստը կմրցակցի Արկադի Նայդիչի հետ:
Իսկ մրցաշարի ֆավորիտներ Լևոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը կհանդիպեն երկրորդ տուրում:







































