«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պատրաստվում գնել հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Հիշեցնենք` կոլումբիացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «կարմիր սատանաներ»-ի կազմում: Ենթադրվում էր, որ անգլիացիները 43.5 մլն ֆունտ կվճարեն նրա իրավունքները գնելու համար, սակայն վնասվածքների պատճառով 28-ամյա ֆուտբոլիստը չկարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում:
Ֆալկաոյի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 50 մլն ֆունտ է գնահատվում:









































