Ֆրանսիացի հայտնի վազորդ Քրիստոֆ Լեմետրը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի է ունենալու շվեդական Գետենբորգում՝ գրում է L’Equipe-ը:
Միևնույն ժամանակ նա պատրաստվում է մասնակցել մի քանի մրցաշարի, որոնք տեղի են ունենալու ձմռան մրցաշրջանի մեկնարկին: Նա պատրաստվում է մասնակցել նաև ազգային առաջնությանը(տեղի է ունենալու փետրվարի 16-17-ը):
Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, Լեմետրը հայտարարել է, որ այն չի մտնում իր ծրագրերի մեջ: