Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Շալկե»-ի նկատմամբ 0:5 հաշվով հաղթանակը:
«Ֆանտաստիկ խաղ անցկացրինք: Թիմը վստահ էր ուժերին: Այստեղ էինք եկել հաղթանակի հետևից ու առաջին իսկ րոպեներից ապացուցեցինք դա՝ ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ: Կուրտուան անգործության էր մատնվել:
Ընդմիջումից հետո չէինք շտապում՝ սպասելով մրցակցի սխալին: Գործում էինք այլ մարտավարությամբ, բայց թիմի խաղը, միևնույնն է, մնում էր բարձրակարգ: Քիչ չեն թիմերը, որոնք 4-5 գնդակի տարբերությամբ հաղթելիս կորցնում են զգոնությունը, սխալներ են թույլ տալիս պաշտպանությունում ու նույնիսկ գոլեր ընդունում: Մեր դեպքում այդպես չէր:
Մրցակիցները պետք է խոստովանեն, որ «Չելսի»-ն չափազանց հզոր է նրանց համար: Կատարյալ ֆուտբոլի խաղացող թիմի պարտվելիս քեզ չես կարող մեղադրել»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:








































